Քաղաքացու ձայնը

Citizen's voice

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Տորունիքի բնակիչ Արա Ստեփանյանը ահազանգում է գյուղի դպրոցի անմխիթար վիճակի մասին։ Երկհարկանի շենքի առաջին հարկը լիովին ավերված է, քարուքանդ վիճակում են պատերն ու հատակը։ Կիսավեր է նաև երկրորդ հարկը, սանհանգույցը։

...ավելին

Կապան քաղաքի հողի էկոլոգիական վիճակը 2007թ-ի տվյալներով ճգնաժամային է եղել: 2007թ. հրատարակված «ԳԵՈ-Կապան. Հանքարդյունաբերության պոչամբարների և Կապանի պղնձի կոմբինատի գործունեության ազդեցության գնահատումը Կապան քաղաքի շրջակա միջավայրի վրա (Սյունիքի մարզ) աշխատության համաձայն`  Կապան քաղաքի հողերում պղնձի միջին պարունակությունները գերազանցում են ՍԹԿ–ն 4.1 անգամ, մկնդեղինը` 4.0 անգամ, նիկելինը` 2.5 անգամ, կապարինը` 2.4 անգամ և մոլիբդնինը` 1.94 անգամ: Նշված նյութերի գերազանցումը կարող է վտանգ ներկայացնել պոչամբարների մերձակա բնակավայրերի բնակչության կյանքին ու առողջությանը, ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Կապան խոշորացված համայնքի Գեղանուշ բնակավայրի տարածքում է գտնվում Գեղանուշի պոչամբարը, որտեղ թափվում են «Չաարատ Կապան» գործարանին պատկանող  Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանված եւ վերամշակված հանքաքարի թափոնները:
Պոչամբարը շահագործման է հանձնվել 2007թ-ին, հին պոչամբարի տարածքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) վարկային միջոցներով, որը, որպես նախագիծ էկոլոգիական նշանակություն ունի: 2012թ. Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարը երեք անգամ վթարվել է, ինչի արդյունքում պոչերը լցվել են շրջակա միջավայր:

 

...ավելին

Արարատի ոսկու գործարանի արտանետումները, ցեմենտի գործարանի փոշին և ցիանային պոչամբարի վնասակար ազդեցությունը ամեն օր զգում են Արարատ քաղաքի, հարակից՝ Արարատ, Սուրենավան, Երասխավան բնակավայերերի բնակիչները։ Արարատի բնակիչ, «Արմաշ գյուղական համայնքների աջակցման եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Մաթևոսյանն ասում է, որ այս տարածաշրջանում մեծ թիվ են կազմում սրտանոթային հիվանդություններն ու չարորակ նորագոյացությունները։ Վերջերս էլ իր համագյուղացիներից մեկի կյանքը փրկել չհաջողվեց նույնիսկ Գերմանիայում։ Չնայած պաշտոնական տվյալներ չկան այդ հետազոտությունների վերաբերյալ, բայց Տիգրանը վստահ է, որ  ֆաբրիկաների գործունեությունը մեծ վնաս են հասցնում բնակիչների առողջությանը։ Աղտոտված է օդը, ջրային ռեսուրսները, հողը։ Մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում հենց պոչամբարի հարևանությամբ, հող են մշակում, անասուն պահում։  Այն դեպքում, երբ Արարատի ցիանային պոչամբարը վտանգավորության ամենամեծ աստիճանն ունի, քանի որ ոսկու կորզման տեխնոլոգիական գործընթացում օգտագործում են ցիանիդ։ Ցիանային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայր է արտանետվում ցիանիդ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, քլորի գոլորշիներ, ածխի եւ հանքաքարի փոշի: Չնայած դրան՝ պոչերի անվտանգ շահագործման համար ընկերությունները պատասխանատվություն չեն կրում, քանի որ համաձայն Ընդերքի մասին ՀՀ նոր օրենսգրքի` 2011թ-ից սկսած պոչամբարները դիտարկվում են որպես երկրորդային հանքավայրեր և պոչամբարների պարունակությունը վտանգավոր թափոն չի համարվում։

 

...ավելին

Ավելի քան 10 օր է Ալավերդու Սարահարթ թաղամասի անձրևից տուժած շենքի բնակիչները իրավասու մտահոգ պաշտանյայի են սպասում: Առայժմ՝ ապարդյուն: Մոտավորապես 2 շաբաթ առաջ տեղացած հորդառատ անձրևներն ամբողջությամբ ողողել են 3/4 շենքի բնակիչների բնակարանները: «Շին» ՍՊԸ աշխատակիցները շենքը տանիքը փոխելու նպատակով հին թիթեղները հանել են, առանց հաշվի առնելու եղանակային պայմանները։ Անձրևաջրերը բաց տանիքով, անարգել հոսել ու հասել են մինչև շենքի ներքևի հարկեր: Առավելապես տուժել են 5-րդ հարկի բնակիչները։

...ավելին

Լոռի բերդի համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանում «Լոռվա ամրոց» ՍՊԸ -ն նախատեսում է անցկացնել Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Լոռի Բերդ, Կողես և Յաղդան բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլը։

...ավելին

Ալավերդու Սպանդարյան փողոցի բնակիչները ձմեռվա շեմին անտուն մնալու հեռանկարի առաջ են կանգնել։ Օրեր առաջ ոստիկանությունից ծանուցում են ստացել, որ սեփականտիրոջ դիմումի հիման վրա շենքի բոլոր 47 բնակիչները հանվել են հաշվառումից։ Բնակիչները պետք է հաշվառման նոր հասցե գտնեն։

...ավելին

Լոռու մարզի Մղարթ բնակավայրում մարդիկ ջուրը բնական աղբյուրներից են տուն հասցնում՝ ձեռքով, մեքենայով, ինքնաշեն ջրատարով։ Ջրատաքացուցիչները, ավտոմատ լվացքի մեքենաներն ու առօրյայի անբաժան մաս դարձած կենցաղային տեխնիկան մղարթեցիների համար երազանք է։ Խնդիրն առավել սրվում է ձմռանը․ նախ բնական աղբյուրների ջուրն է պակասում, հետո էլ՝ գյուղի անբարեկարգ, ցեխոտ ու սառած ճանապարհներով ծանր դույլերով ջուր տանելը ավելի է դժվարանում։ «Աշխատող, խելոք, լավ տղաներ ունենք, բայց աղջիկները հարս չեն գալիս մեր գյուղ», - բողոքում են մղարթեցիները։ Ասում են՝ այդ է պատճառը, որ Մղարթում նոր ընտանիքներ չեն կազմվում, ու՞մ է հաճելի ձեռքով ջուր կրելու հեռանկարը։

...ավելին

Ուռուտ գյուղի 430 բնակիչ ստորագրություններով դիմել են Ուռուտ գյուղի վարչական ղեկավարին, Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավարին ու ավագանուն, որտեղ ասված է․

...ավելին

Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչ Կարեն Մեջինյանը հայց է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեմ՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով:
Կարեն Մեջինյանը ՀՀ Լոռու մարզի, Վահագնի համայնքի, Վանաձոր-Ալավերդի խճուղի 14 հասցեում գտնվող 06-103-0115-0003 կադաստրային համարի տակ գրանցված հողամասի սեփականատերն է: Հայցվորը պնդում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ասֆալտապատման ընթացքում հողաշինարարական աշխատանքներ են իրականացվել իր հողամասում. ասֆալտապատված հատված և կառուցված սելավատարը հայտնվել են հենց իր հողամասում:

...ավելին